«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Բորել. ԵՄ-ն պետք է համաձայնության գա Ռուսաստանի և Թուրքիայի հետ

Բորել. ԵՄ-ն պետք է համաձայնության գա Ռուսաստանի և Թուրքիայի հետ
19.12.2020 | 14:42

ԵՄ ԱԳ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ-ն կայունություն չի ունենա մայրցամաքում, եթե Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում հավասարակշռություն չգտնի: Իր բլոգում նա գրել է.


«Իր ստեղծման օրից Օսմանյան և Ռուսական կայսրությունները եղել են այդ հավասարման մաս: Եվ այսօր ևս պարզ է, որ Եվրամիությունը չի կարողանա կայունություն ունենալ մայրցամաքում, քանի դեռ չի գտել ճիշտ հավասարակշռություն Թուրքիայի և Ռուսաստանի հետ իր հարաբերություններում»:
Դեկտեմբերի 16-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ չէ Մոսկվայի հետ բնականոն հարաբերությունների: Բոլոր փաստերը խոսում են այդ մասին, ընդգծել է նա:

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ